Սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հանդիպում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հերթական հանդիպումը ս/թ. հունիսի 23-ին էր՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում։

Այս անգամ հանդիպմանը հրավիրված էր լրագրող Սաքո Արեանը, ով ներկաների հետ զրուցեց Սիրիայում առկա իրավիճակի, սիրրիահայ համայքի վրա պատերազմի բացասական հետևանքների և սպասվող փոփոխությունների մասին։

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն ուրբաթ, ժամը 16։00-17:00 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Հյուսիսային պողոտա 11, -1 հարկ։