Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայ ընտանիքներին Հայաստանում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումներ Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչների համար:

Ս/թ. հունվարի 20-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում սիրիահայ ընտանիքները հանդիպում ունեցան հոգեբանի հետ:

Յուրաքանչյուր հանդիպում միտված էր հաղորդակցության միջոցով թոթափելու սոցիալ-հոգեբանական համատեքստում ընկած խնդիրներ և նպաստելու պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումներ կրելու են շարունակական բնույթ:

Մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։