«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ առողջ սննդակարգի մասին

2018 թվականի նոյեմբերի 23-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում կազմակերպվող հանդիպմանը հյուրընկալել էր կենսաբան և դիետոլոգ Շաղիկ Մինասյանին։ Վերջինս Սիրիայում ուսումնասիրել է կենսաբանություն։ 2014 թ-ին ժամանել է Հայաստան՝ ցանկանալով շարունակել ուսումը որպես սննդաբան, սակայն, ցավոք, ո´չ Սիրիայում, ո´չ Հայաստանում այս ուղղությունը կրթական ոլորտում զարգացած չէր, այդ իսկ պատճառով դիմում է Լիբանանի միջազգային համալսարան՝ ստանալով դիետոլոգի կոչում։ 2016 թ․ վերադառնում է Հայաստան։ Վերապատրաստվել է սննդի ոլորտում՝ ՄԱԿ-ի և Հայաստանի մանուկների հիմնադրամի գրասենյակներում։ Ներկայումս ուսումնասիրում է Հանրային առողջությունը։
Երեք տարի որպես դիետոլոգ աշխատել է Շանթ հեռուստաընկերության Բուժ ինֆո հաղորդմանը մեջ։
2018-ից դասախոսում է Հայբուսակ բժշկական համալսարանում․ առարկաները՝ կենսաբանություն, առողջ կենսակերպ։ Անցկացնում է անհատական խորհրդատվություններ։

Խոսնակը ներկայացրեց դիետայի, ճիշտ սննդակարգի մասին և առհասարակ առողջ ապրելակերպի մասին։

Քննարկումն անցավ հարցուպատասխանի և կարծիքների փոխանակման միջոցով։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։

Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։