«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ հաղորդակցության մասին

2018թ.  նոյեմբերի 16-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումներից մեկը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրը կենսաբան, նեյրոլեզվաբան Հակոբ Մակդիսն էր, ով ուսանել է Հալեպի համալսարանում՝ Կենսառեսուրսների կառավարում մասնագիտությամբ: Ուսումը շարունակում է նաև Հայաստանում: Բանախոսը  ներկաների հետ քննարկեց հաղորդակցության հմտությունների և մտքերի արդյունավետ փոխանակման մասին: Քննարկվեցին նաև հաղորդակցության խնդիրներն ու  դրանց էությունը:

Հանդիպումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի տեսքով և բուռն քննարկմամբ:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալհոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։