Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպման հյուրն էր Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանը

2017թ-ի դեկտեմբերի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանը, ով խոսեց Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից Սուրբ Հաղորդության խորհրդի մասին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: