Սոցիալ-հոգեբանական հանդիպումների նոր շարք. 7 մահացու մեղքեր

 

2018-ի մարտի 3-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունումՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալհոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպումը սկսվեց խմբակային աղոթքով, այնուհետև իր ելույթով ներկայացավ հանդիպման հյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանը, ով այս անգամ խոսեց Հայ Առաքելական եկեղեցու 7 մահացու մեղքերից առաջինի՝ հպարտության մասին:

Հպարտությունը մարդուն դարձնում է մեծամիտ, ամբարտավան, գոռոզ: Այդ մեղքի մեջ ընկած մարդը դառնում է եսակենտրոն, եսասեր, անտարբեր մերձավորների նկատմամբ: Հպարտը կորցնում է խոնարհությունը և համեստությունը, դառնում աննրբանկատ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ: