Սոցիալ-հոգեբանական հերթական հավաքը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2018-ի փետրվարի 2-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրն էր Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանը, ով այս խոսեց Հայ Առաքելական եկեղեցու յոթ հաղորդություններից կարգ հիվանդաց կամ վերջին օծման մասին:Հանդիպման մասնակից սիրիահայ կանայք ունկնդրեցին Տեր  Պարգև քահանային, սովորելով խորհուրդի հիմնական նպատակի մասին, այն է՝ հիվանդի մեղքերը քավելը՝ խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ։ Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին՝ ապաքինության և կազդուրման համար։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ: