Վերսկսվեցին «Արևիկ-Հայաստան» կենտրոնի աշխատանքները

Ուսումնական նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ ս/թ․ սեպտեմբերի 4-ին վերսկսվեցին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ երեխաների կենտրոնի աշխատանքները։

Այսուհետ կենտրոնի ուսուցիչների հետ զուգահեռ սաների հետ աշխատանքներ է տանելու նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և «Դեպի Հայք» հիմնադրամի համագործակցության շրջանակում կենտրոնում հյուրընկալված կամավորը, ով կենտրոնի սաների համար կազմակերպելու է արտթերապիայի դասընթացներ։

Հիշեցնենք՝ «Արևիկ-Հայաստան»  կենտրոնը մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ երեխաների համար տևական հիմունքներով, անվճար ապահովում է համապատասխան պայմաններ՝ ստանալու անհրաժեշտ ներառական կրթություն, խնամք, մտավոր և ֆիզիկական թերապիա բուժում և հոգեբանական աջակցություն՝ ի նպաստ նրանց ներգրավման քաղաքացիական կյանքում։