Տեր և Տիկին Էդվարդ և Քարմեն Գյուլբենկյանների ներդրումը ի նպաստ Հայաստանում գտնվող սիրիահայերի բարօրության

«ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպության ԱՄՆ-ում գտնվող նույնանուն աջակից կառույցի գործադիր մարմնի ներկայացուցիչների ջանքերով 2016 թ-ի  հոկտեմբերի 27-ին  ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի «Կրիչյան Գրիլ և Բիստրո» ռեստորանում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ՝ ուղղված Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի առօրյա խնդիրների հաղթահարմանը։

Բարեգործական նախաձեռնությանը մեծապես աջակցություն ցուցաբերած բարերարներ Տեր և Տիկին Էդվարդ և Քարմեն Գյուլբենկյանները միջոցառման ավարտին պատրաստակամություն հայտնեցին կրկնապատկել  բարեգործական ճաշկերույթի ամբողջ հասույթը 7400 ԱՄՆ դոլարով։

Այսօր մեծ ուրախությամբ և ոգևորությամբ  ցանկանում ենք հայտնել, որ Տեր և Տիկին Էդվարդ և Քարմեն Գյուլբենկյանների պատրաստակամությունը այլևս կյանքի կոչվեց և դարձավ իրողություն՝ իր նպաստը բերելով Հայաստանում գտնվող կարիքավոր սիրիահայ ընտանիքների բարօրության ապահովմանը։ Տեր և Տիկին Գյուլբենկյանների  կատարած նվիարտվությունը մասնվորապես ծառայելու է  «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Որդեգրէ ընտանիք մը» ծրագրին։

Մենք անչափ հպարտ ենք, որ «ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպության գործունեությունը Գյուլբենկյան ընտանիքի կողմից վայելում է հարգանք և վստահություն, քանզի այն մեզ ուղղորդում և զորավիգ է կանգնում մեր առաքելության իրագործման ողջ ճանապարհին։

Հայաստանում ապաստանած կարիքի առաջ կանգնած սիրիահայերի հիմնախնդիրների հաղթահարման ճանապարհին այս ներդրումը ոչ միայն արժեքավոր է իր ծավալներով, այլև դուրս է ամեն տեսակ գնահատանքից իր բարոյական և հոգեբանական կողմերով։

44444