Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում

Ս/թ․ հունիսի 21-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Գերմանիայի Միջազգային Համագործակցություն Ընկերության կողմից կազմակերպված Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։

Վերջինս իր շուրջն էր համախմբել ոլորտում գործունեություն ծավալող պետական մարմիններին, կազմակերպություններին և մարդկանց։

Աշխարհը Փախստականների համաշխարհային օրը տոնում է հունիսի 20-ին՝ վեր հանելով աշխարհում սփռված միլիոնավոր փախստականների խնդիրները, որոնք արդեն վաղուց համամարդկային են։

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անդրադարձ կատարելու Հայաստանում ապաստան գտած փախստականներին, քաջալերելու և նպաստելու հայրենիքում նրանց բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կառուցմանը։