«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխված սիրիահայերը ստացան ֆինանսական օգնություն IDeA հիմնադրամից

Ս/թ. ապրիլի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած սիրիահայերին տրամադրվեց ֆինանսական օգնություն։

Ֆինանսական օգնություն ստացավ 7 ընտանիք, թվով 15 հոգի։

Հիշեցնենք՝ որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին IDeA հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին:

IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց: