«Փրկէ կեանք մը». Հալեպից Հայաստան տեղափոխվեց ևս երեք ընտանիք

2016թ-ի հոկտեմբերի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Քեհեյան, Գասպարյան և Ժամկոչյան ընտանիքները, թվով 7 հոգի: Նրանց Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ Հալեպում ստեղծված ծանր դրության պատճառով Երևանում հաստատված մի շարք սիրիահայեր դիմեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին` խնդրելով օգնության ձեռք մեկնել Հալեպում գտնվող իրենց կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված հարազատներին՝ ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

Ելնելով վերոհիշյալից՝ կազմակերպության գործադիր մարմինը որոշում կայացրեց կոչ անել Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած հայրենակիցներին տեղափոխելու Հայաստան՝ որպես ապահով երկիր։

Առ այսօր «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում հավաքագրվել է 350 տոմսի գումար: 250 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, իսկ հարյուրը կտեղափոխվեն մինչև ս/թ. նոյեմբեր ամիսը։

14593254_993859104057419_335158961_n 14610791_993859154057414_431751209_n 14625340_993859187390744_1777861389_n