Քրիստոնեական բարոյականության արժեքի կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում

2019թ.  մարտի 1-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) տեղի ունեցավ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը։

Հանդիպման հյուրը մեզ քաջ հայտնի՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Պարգև քահանա Պալգևորգյանն էր,  ով, մշտապես իր հանդիպումները սկսում է աղոթքով:
Տեր Պարգև քահանան խոսեց քրիստոնեական բարոյականության արժեքի և հանցանքի մասին, ինչպես ենք մենք որպես քրիստոնյա ընկալում դա, ինչ տեսակ հանցանքներ մարդ կարող է ունենալ։

«Քրիստոնեական բարոյականությունը շատ կարևոր է այն սովորեցնում է մեզ ճիշտ կյանքով ապրել»։

«Բարոյականությունն այնպիսի արժեք է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ իր կրոնից ու ազգությունից պետք է կրի իր մեջ»։

«Բարոյականությունից զուրկ լինելը, արդեն ինքնին, հանցանք է»։

Հիշեցնենք՝  «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է  օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝աջակցելով նրանց սոցիալհոգեբանական վերականգմանը:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում: Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):