«Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությունը ի նպաստ սիրիահայ ընտանիքների բարօրության

Ս/թ. օգոստոսի 31-ին  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և «Օպտիմ Արմենիա» սահմանափակ պատասխանատվության ընկերության փոխհամագործակցության շրջանակում թվով տաս սիրիահայ բազմազավակ, կարիքավոր ընտանիք ստացավ դրամական աջակցություն «Օպտիմ Արմենիա» ընկերության կողմից:

Բարեսիրական նախաձեռնությունը միտված է թոթափելու բազմազավակ սիրիահայ ընտանիքների հոգսերը դպրոցական նոր շրջանին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ին կազմակերպության գործունեությանը հավատ ընծայելու և Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայերի խնդիրներն ուշադրության առանցքում պահելու համար։