«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» անվճար դասընթացներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ հունվարի 26-ին կայացավ ֆինանսական թեմայով հերթական դասընթացը «ՀԱԼԷՊ»  հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում։

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացները կրում են պարբերական բնույթ և համախմբում են սիրիահայերի, որոնց համար կարևոր է լինել իրազեկ անձնական  բյուջեի արդյունավետ կառավարման, բանկային հաշիվների, վճարային քարտերի, խնայողությունների, սեփական շահերի պաշտպանության, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու և ֆինանսական ոլորտին վերաբերող այլ թեմաների շուրջ։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու դասընթացներին, խնդրում ենք զանգահարել  010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

16344473_972523616182755_1987078285_n 16295608_972523246182792_1977400779_n