«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ դեկտեմբերի 13-ին և 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները, որոնք կազմակերպվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթացները կազմակերպվում են հատուկ  սիրիահայերի համար և նպատակ ունեն բարձրացնել  Հայաստանում գտնվող սիրիահայերի տեղեկացվածությունը ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի մասին։

Քննարկվող  թեմաներն  են սեփական բյուջեի արդյունավետ կառավարումը, բանկային հաշիվները և վճարային քարտերը, խնայողությունները և ոլորտին վերաբերող այլ թեմաներ ։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

15424423_1886354974926547_87514430_n 15435665_1886355098259868_570794173_n 15555007_1887515261477185_1072567585_n 15554973_1887515544810490_1306126982_n