«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները շարունակվում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ սեպտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթաց սիրիահայ ընտանիքների համար: Վերջինս իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների ֆինանսական կրթմանը, ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և խթանել սեփական դրամական միջոցների արդյունավետ կառավարմանը։

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դասընթացը շատ ազդեցիկ էր։ Շատ բուռն քննարկումներ եղան մասնակիցների կողմից։ Դասընթացի շրջանակում մասնակիցները ստացան կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրենց իրավունքները ֆինանսական դաշտում, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգտվել ֆինանսական ծառայություններից և հայաստանյան բանկային համակարգից։ Մասնակիցները շատ գոհ էին և հեռացան նոր գիտելիքներով։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ:

14483888_1842989419263103_1349718555_n 14502043_1842989649263080_1750574391_n