Ֆինանսական համակարգի վերաբերյալ դասընթաց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2016 թվականի սեպտեմբերի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում անցկացվել է դասընթաց Հայաստանում ֆինանսական համակարգի մասին:

Դասընթացը կազմակերպվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեղեկություններ ֆինանսական ոլորտի վերաբերյալ, ձեռք են բերում զանազան գիտելիքներ, որոնք կարող են կիրառել առօրյայում, ինչպես նաև ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչպես կարող են վերահսկել իրենց ծախսերը և եկամուտները:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

img_7790 img_7789