119 Տեղահանված անձինք ստացան մարդասիրական աջակցություն. ՀԱԼԵՊ ՀԿ և Վորլդ Վիժն Հայաստան

2020 թվականի դեկտեմբերին «ՀԱԼեՊ» ՀԿ-ի կողմից տրամադրվել է մարդասիրական օգնություն 119 տեղահանված անձանց, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում:

Վորլդ Վիժն Հայաստանի օգնությամբ՝ տեղահանված անձինք և փախստականները ստացել են հետևյալ աջակցությունը.

  • Հագուստ (Բլուզներ, գուլպաներ, շապիկներ, տաբատներ)՝ 182 մեծահասակների համար,
  • Դպրոցական, հիգիենայի պարագաներ և ծածկոցներ՝ 28 երեխաների համար,
  • Խաղալիքներ՝ 76 երեխաների համար:

Նախաձեռնության շահառուները Արցախից, Սիրիայից և Լիբանանից տեղահանված և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք էին:

2015 թվականից «ՀԱԼեՊ» ՀԿ-ի և Վորլդ Վիժն կազմակերպության համատեղ գործունեության արդյունքում ավելի քան 7000 փախստականների տրամադրել է տարատեսակ աջակցություն: Համագործակցության այս շրջանակներում, «ՀԱԼեՊ» ՀԿ-ն տրամադրել է ավելի քան 115,000,000 դրամ արժողությամբ աջակցություն:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում Վորլդ Վիժն կազմակերպությանը շարունակական և վստահելի համագործակցության համար: