2013 թվականի դեկտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հրավերով ներկա գտնվեց «ՇԱՌԱՎԻՂ» սիրիահայերի մանկապատանեկան երգչախմբի համերգին՝ կազմակերպված Ամանորին ընդառաջ:
Համերգին ներկա էին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության, ՄԱԿ-ի գրասենյակի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համերգը կազմակերպվել էր բարեգործական նպատակով: Համերգից, ինչպես նաև դրա շրջանակներում կազմակերպված նվիրատվության արդյունքում կուտակված հասույթը նախատեսվում էր հատկացնել այս աղետալի պայմաններում դեռևս Սիրիայում բնակվող փոքրիկներին:
Այդ նպատակով, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահը, հաշվի առնելով, որ միջոցառման նպատակներն ամբողջությամբ համընկնում են ՀՀԲԿ-ի նպատակներին, այն է՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանում և Սիրիայում կարիքի մեջ գտնվող սիրիացիներին, 100 000 դրամ նվիրաբերեց՝ ի բարօրություն սիրիացի մանուկների: