Սուրբ Սարգիս

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն) և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ընդառաջ գնալով երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան` հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ: Հունվարի 30-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երևանյան գրասենյակում շուրջ հիսուն տեղաբնակ և սիրիահայ երիտասարդներ մասնակից դարձան «Սուրբ Սարգիս՝ սիրո բարեխոս» խորագիրը կրող միջոցառմանը:

Արարատյան Հայրապետական թեմը (ԱՀԹ) ներկայացնող քահանան ողջունելով նախաձեռնությունը՝ երիտասարդներին միասնականության և ներուժի համախմբման կոչ արեց: Իսկ Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատրոնի ներկայացումը նվիրված Սուրբ Սարգսի տոնին՝ վեր հանեց Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոնի խորհուրդը: Թատրոնի գեղ. ղեկավար Մարինե Ասատրյանի գլխավորությամբ միջոցառման մասնակից երիտասարդները մասնակցեցին թեմատիկ խաղերի և միջոցառման աջակիցների՝ ԱՀԹ-ի, «Ստոպ» ակումբ կողմից ստացան տարատեսակ նվերներ: Միջոցառմանը յուրատեսակ ջերմություն հաղորդեց սիրիահայ պատանու կատարած «Կիլիկա» երգը. տղան այն նվիրեց իր կողքին կանգնած տեղաբնակ աղջկան: Միջոցառման ընթացքում հնչեցին նաև սիրո, վստահության և հավատարմության խոսքեր: Միջոցառման ավարտին մասնակից բոլոր երիտասարդներին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից բաժանվեցին աղի բլիթներ:

Ոստայնի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համատեղ իրականացրած կրթական-մշակութային այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր արված հայ երիտասարդության շրջանում ազգային ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայրենդարձված երիտասարդների հասարակական քաղաքացիական կյանքում լիարժեք ինտեգրմանը աջակցելուն և հայաստանյան երիտասարդության ակտիվ մասը դառնալուն:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image