Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ 2015թ-ի մայիսին կյանքի կոչեց «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը։
Չորս ամիս տևողությամբ դասընթացները հնարավորություն են ընձեռում թվով 30 սիրիահայ և տեղաբնակ կանանց ծանոթանալու Վանի և Ուրֆայի, նորվեկյան և Դանթել ասեղնագործությանը։
Դասընթացները իրականացվելով տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ծրագրի մասնակիցներին տրամադրում են տեղեկություններ զարդանախշերի բազմազանությանը, ազգային պատմամշակութային ակունքների, գծագրերից և պայմանական նշաններից օգտվելու, զարդանախշեր կատարելու և ասեղնագործված աշխատանքի թերությունները շտկելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում մասնակիցներին հատկացվում է բոլոր անհրաժեշտ պարագաները։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հավատարիմ մնալով իր նախանշված առաքելությանը և կազմակերպելով վերոհիշյալ դասընթացը սիրիահայ և տեղաբնակ կանանց համար՝ նպատակ ունի խթանել Հայաստանում ապաստանած սիրիահայ կանանց ակտիվ ներգրավածությանը քաղաքացիական հասարակությունում և զարկ տալ կանանց ձեռներեցությանը Հայաստանում։