Աշխատանքային հանդիպում նվիրված Այնթափի ասեղնագործությանը

2015 թվականի հոկտեմբերի 26-ին, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հաջողությամբ իրականացրեց երրորդ աշխատանքային հանդիպումը Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) կողմից ֆինանսավորվող «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում։

Աշխատանքային հանդիպումը, որը նվիրված էր Այնթափի ասեղնագործությանը, գրավեց մասնակիցների ուշադրությունը և հետաքրքրությունը։ Մասնակից կանայք մեծ ուշադրությամբ ունկնդրում էին Այնթափի ասեղնագործության պատմությունը, ավանդույթները, յուրահատկությունը և բազմազանությունը, որը ներկաներին ներկայացրեց Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի ակադեմիայի ղեկավար, նկարիչ` պարոն Հրազդան Թոքմաջյանը։

Ի զարմանս ներկաների, պարոն Թոքմաջյանը աշխատանքային հանդիպման ժամանակ նաև ցուցադրեց Այնթապի հին և ժամանակակից ասեղնագործության նուրբ կտորների օրինակներ, որոնք խորապես ընդգծեցին Այնթապի ասեղնագործության եզակիությունը և գեղեցկությունը, որպես Արևմտյան Հայաստանի ավանդական ասեղնագործության ուղղությունների անբաժանելի մաս։

Ավելի քան 40 մասնակից ներկա էր աշխատանքային հանդիպմանը, որը տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում (հասցե՝ Վարդանանց 8 փակուղի, Երևան)։ Հաջորդ աշխատանքային հանդիպումը տեղի կունենա ս/թ․հոկտեմբերի 30-ին։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image