«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մարդասիրական օգնություն սիրիահայ ընտանիքներին
2016թ-ի մարտի 30-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ մարդասիրական օգնության բաշխում։ Կազմակերպության շահառու ընտանիքներին տրամադրվեց «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը։
«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպությանը Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և հնարավորությունների սահմաններում օժանդակություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր գործունեության շրջանակում տարատեսակ հումանիտար օգնություն է տրամադրում կազմակերպությունում գրանցված թվով 5000 սիրիահայերի։