«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում սիրիահայերի բնակարանային խնդրի լուծման համար անհրաժեշտ կարիքների գնահատման վերաբերյալ

 

Ս/թ. ապրիլի 15-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության Եվրոպայի ծրագրերի համակարգող Յանա Շրոդերը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում հանդիպում ունեցավ բնակարանային խնդիր ունեցող սիրիահայ համայնքի հետ:

Հանդիպմանը նաև մասնակցում էին ԵՀԽ միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան և «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը հնարավորություն ընձեռեց գնահատելու բնակարանային խնդրի լուծման համար անհրաժեշը կարիքները և վեր հանելու խնդրի լուծման հնարավոր եղանակները:

Հանդիպման ընթացքում տիկին Բալխյանը կարևորելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի կենսական նշանակություն ունեցող բնակարանային խնդրի լուծումը՝ բարձր գնահատեց միջազգային դոնոր կառույցների հետաքրքրվածությունն այս հարցի լուծման շուրջ:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը իր գործունեության ընթացքում ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված Հայաստանի սիրիահայ համայնքի բնակարանային խնդրի լուծմանը: Կազմակերպության ջանքերով մշակվել և կյանքի է կոչվել «Հյուրընկալէ ընտանիք մը» ծրագիրը: Վերջինս իրականցվում է բարերարների նյութական աջակցությամբ, ովքեր, ծրագրում ներդնելով 15,000 – 20,000 ԱՄՆ դոլարի չափով գումար, գնում են բնակարաններ Հայաստանում,  գրանցում բնակարաններն իրենց անուններով և ծրագրի շրջանակում բնակարաններն առանց վարձավճարի տրամադրում են կարիքավոր սիրիացի ընտանիքներին:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image