«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ համայնքի զբաղվածության վերաբերյալ

 

Ս/թ. ապրիլի 15-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում սիրիահայ համայնքի զբաղվածության խնդրի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան, «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության Եվրոպայի ծրագրերի համակարգող Յանա Շրոդերը, «ՀԱԼԷՊ» կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը  և «ՀԱԼԷՊ» կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այն բնագավառների զարգացմանը, որոնք առավել աշխատանքային լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի համար և նպաստում են հեշտորեն աշխատանք գտնելուն: Քննարկվեցին նաև զբաղվածության խնդրի լուծմանը նպաստող այլ հնարավորություններ:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image