«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվել էր Միավորված ազգերի հիմնադրամի ներկայացուցիչը

Ապրիլի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում հյուրընկալվել էր Միավորված ազգերի հիմնադրամի ներկայացուցիչ Ահարոն Շերինյանը:

Հանդիպման շրջանակում պարոն Շերինյանը հանդիպում ունեցավ «ՀԱԼԷՊ»  կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի, ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ»  կազմակերպության գործադիր մարմնի անդամ, արտաքին կապերի և խորհրդատվական բաժնի ղեկավար Սարգիս Բալխյանի և «ՀԱԼԷՊ»  կազմակերպության տիկնանց խորհրդի անդամների հետ:

Ներկայացնելով «ՀԱԼԷՊ» կազմակերպության գործունեությունը՝ Սարգիս Բալխյանը  մանրամասնորեն անդրադարձավ կազմակերպության կողմից իրականացված ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի կայացմանը:

Խոսելով կազմակերպության առաքելության մասին՝ տիկին Անի Բալխյանը ներկայացրեց հայաստանաբնակ սիրիահայերի առջև ծառացած հրատապ լուծում պահանջող խնդիրները, մասնավորապես՝ բնակարանային խնդիրը:

Պարոն Շերինյանը հնարավորություն ունեցավ նաև այցելելու «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող անձանց կենտրոն և տեղում ծանոթանալու կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին:

Հանդիպումն ավարտվեց կողմերի հետագա համագործակցության պատրաստակամությամբ:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image