«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկեցին կարպետագործության դասընթացները կանանց համար
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը նպատակ ունենալով խթանել սիրիահայ կանանց ձեռներեցության հմտությունների զարգացումը, նրանց տնտեսական մասնակցությունը և սոցիալական պայմանների բարելավումը՝ նախաձեռնել է «Ավանդական կարպետագործության դասընթացներ կանանց համար» ծրագիրը։ Վերջինս մեկնարկել է մայիս ամսին:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակում թվով 28 կանայք ձեռք են բերելու կարպետ գործելու հմտություններ և կարողություններ, ծանոթանալու են հայկական կարպետագործության առանձնահատկություններին, ինչպես նաև զարգացնելու են ինքնուրույն ստեղծագործելու կարողությունները: