Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2016թ-ի սեպտեմբերի 3-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում շարունակվեց Հայաստանում հաստատված սիրիահայերի համար իրականացվող «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացը:

Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ եկամուտների, ծախսերի և դրամական հոսքերի կառավարման սկզբունքների մասին և ծանոթացան ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացը իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ՝ 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

14218443_10210363298461439_213130770_n 14256312_10210363298181432_1979844771_n 14281391_10210363298661444_219681761_n

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image