Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ սեպտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացը:

Դասընթացը իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի վերաբերյալ և խթանել սեփական դրամական միջոցների արդյունավետ տնօրինմանն ու կառավարմանը։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին և ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող գիտելիքներ, թե ինչպես պաշտպանել իրավունքները, ինչպես խնայել՝ ունենալով մեծ ծախսեր և փոքր եկամուտ, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image