«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով Հայաստան տեղափոխվեց Քուզույանների ընտանիքը
2016թ-ի նոյեմբերի 1-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Քուզույանների ընտանիքը, թվով 5 հոգի։
Քուզույան ընտանիքի տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ իրականացնել Դանիայի հայ համայնքի մարդասիրական աջակցությամբ։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և Մայր գաղութի զավակներին կենսական նշանակություն ունեցող օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք՝ 2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ-ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։