Մանկապատանեկան հավաքներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ հերթական մանկապատանեկան հավաքը:

Ընդառաջ ամանորին՝ ավելի քան քառասուն սիրիահայ մանուկներ սովորեցին պատրաստել ամանորյա զարդարանքներ և այլ թեմատիկ աշխատանքներ, ինչպես նաև տոնական երգեր:

Այս անգամ մանկապատանեկան հավաքին մասնակից մանուկները լսեցին նաև իրենց սիրելի հեքիաթները և խաղացին հետաքրքրաշարժ ու ուսուցողական խաղեր:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող մանկապատանեկան հավաքներն իրենց շուրջն են համախմբում Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներին և պատանիներին ու տրամադրում են անձի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող նորանոր գիտելիքներ և հմտություններ:

Մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

15666164_1156862054428954_1753186138_n 15644365_1156862017762291_1082533173_n 15644930_1156862007762292_981879978_n 15666145_1156861984428961_1929805340_n 15666424_1156862981095528_1453557910_n

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image