«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Ձմեռ պապը երեխաների համար» ծրագիրը
Ս/թ դեկտեմբերի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Ձմեռ պապը երեխաների համար» ծրագիրը, որի շրջանակում թվով 50 սիրիահայ ընտանիքներին հանձնվեցին պարենային օգնության փաթեթներ։
Ծրագրի շահառուներն այն ընտանիքներն էին, որոնց անդամների կազմում կան մանուկներ, դեռահասներ և հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և երիտասարդներ։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը, որն իր գործունեության շրջանակում մշտապես ուշադրություն է դարձնում սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաների կարիքներին և նախաձեռնում է համապատասխան ծրագրեր՝ ուղղված նրանց խնդիրների լուծմանը։