2017թ-ի անդրանիկ մանկապատանեկան հավաքը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել մանկապատանեկան հավաքներ, որոնք իրենց շուրջն են համախմբում Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաներին։

Հերթական մանկապատանեկան հավաքը կայացավ ս/թ հունվարի 14-ին։ Սիրիահայ երեխաները մասնակից դարձան երգ ու պարի, արաբերենի դասընթացների, երեխաների ճկունությանը նպաստող խաղ-վարժանքների, ինչպես նաև կրթական դաստիարակության նպատակով իրականացվող ներկայացումներին։

«ՀԱԼԷՊ» կազմակերպության նախաձեռնած մանկապատանեկան հավաքները նպատակ ունեն սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար կենսական նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

16111364_1178599778921848_1633027507_n 16111088_1178599812255178_445195_n