Սոցիալ-հոգեբանական աջակացություն սիրիահայ մանուկներին

Ս/թ․ փետրվարի 11-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպում սիրիահայ երեխաների համար։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իրականացնում է այս ծրագիրը, որի շրջանակում երեխաների հետ աշխատանքներ է տանում ոլորտի բարձրակարգ մասնագետը։ Վերջինս հատուկ դասընթացների և խաղերի միջոցով կարողանում է արդյունավետ աշխատանք տանել այն երեխաների հետ, ովքեր ունեն ուսման մեջ առաջադիմության անկում, ցանկությունների և մոտիվացիայի բացակայություն, սեփական մարմնի նկատմամբ բացասական վերաբերմունք, ցածր ինքնագնահատական, ագրեսիվ վարքագիծ, անարդյունավետ նախասիրություններ և այլն։

Սիրիահայ մանուկներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image