«Պահանջվում են Ձմեռ պապիկներ» ծրագրի շրանակում ևս 100 սիրիահայ մանուկներ ստացան նվերներ
Նախորդ տարվա ավարտը «ՀԱLԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում նշանավորվեց մի շատ գեղեցիկ ծրագրի՝ «Պահանջվում են Ձմեռ պապիկներ»-ի մեկնարկով, որը հանդիսանում է One Armenia կազմակերպության նախաձեռնությունը։
Երկու կառույցների՝ One Armenia-ի և «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ի հաջող համագործակցության արդյունքում 2016թ-ի դեկտեմբեր ամսին շուրջ 200 սիրիահայ երեխաներ ստացան ամանորյա նվեր-փաթեթներ` լեցուն տաքուկ հագուստներով, ձմեռային կոշիկով, մեղրով, գրքերով և խաղերով, խոստմամբ, որ նոր տարվա սկիզբը կազդարարվի ևս 100 երեխաներին նույնանման նվեր-փաթեթների հանձնմամբ։
2017թ-ի փետրվարի 16-ին խոստումը կյանքի կոչվեց և գեղեցիկ միջոցառման շրջանակում թվով 100 սիրիահայ մանուկներ ստացան իրենց խոստացված նվերները։
«ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ն անչափ բարձր է գնահատում One Armenia կազմակերպության կողմից տարված ջանքերը, ուժն ու եռանդը, որոնք ծառայեցին սիրիահայ մանուկներին ամանորյա հրաշք պարգևելուն։
Երեխաները մեր հայրենիքի լուսավոր ապագայի գրավականներն են և մեր առաքելությունն է ջանք չխնայել նրանց մանկությունը անհոգ և ջերմ դարձնելու համար։
Պատիվ ունենք համագործակցել One Armenia-ի հետ․ հավատ ընծայելով «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը՝ One Armenia-ն իրապես կիսեց մեր առաքելությունը և հնարավորության սահմաններում թոթափեց դժվարին դրությունում գտնվող սիրիահայ ընտանիքների կենցաղային խնդիրները ձմռան շրջանում։