«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի արևմտահայերենի հանձնախմբի հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ

Ս/թ․ փետրվարի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հյուրընկալեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանին և «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողովի արդյունքում ձևավորված հանձնախմբի անդամներ՝ պատմական գիտությունների դոկտոր, արևմտահայերենի ուսուցիչ Հակոբ Չոլաքյանին, hրապարակախոս, վերլուծաբան Հակոբ Միքայելյանին, պատմական գիտությունների թեկնածու Անի Ֆիշենկճյանին, բանասեր Միհրան Մինասյանին և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանող Ավետիս Ափոշյանին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ 2016թ-ի  նոյեմբերի 26-ին կազմակերպվեց «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի նպատակն էր լուծումներ գտնել արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրների շուրջ Հայաստանում:

Որպես համաժողովի արդյունք՝ արևմտահայերենի պահպանման և գործածման հարցերի շուրջ ձևավորվեց հանձնախումբ։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լ․ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվեցին համաժողովի շրջանակում հնչեցված առաջարկների և վեր հանված խնդիրների հիման վրա կազմված առաջարկությունները։

Կարևորելով և բարձր գնահատելով հանձնախմբի աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լ․ Մկրտչյանը հայտնեց նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու արևմտահայերենի պահպանման և կիրակման համար առարկայական հարթակներ ստեղծելուն։

123

 

 

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image