«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն շարունակում է տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակացություն սիրիահայ ընտանիքներին
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակում է կազմակերպել սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հանդիպում Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:
Ս/թ. փետրվարի 25-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում սիրիահայերը հանդիպում ունեցան հոգեբան Լուսինե Խանդանյանի հետ:
Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:
Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն շաբաթ օր, ժամը 12:00-14:00 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա: