Մանկապատանեկան գունագեղ հանդիպումները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տանիքի ներքո

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ մարտի 11-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Մանուկներն ու պատանիները շարունակում են բուռն պատրաստություններ տեսնել  Սբ․ Հարության տոնին (Զատիկ) ընդառաջ։ Այս հանդիպման ընթացքում նրանք նաև աշխատեցին ձեռային գունավոր և զվաճալի կերպարների ստեղծելու ուղղությամբ՝ նապաստակի տեսքով։  Երեխաները շարունակեցին պատմել փոքրիկ պատմություններ արաբերենով, որոնք այնուհետև փորձեցին թարգմանել հայերեն։ Ավարտին արդեն ավանդույթի վերածված խաղերն էին, որոնք ինչպես միշտ անցնում են բազմաբովանդակ և անչափ հետաքրքիր։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

1 2 3 4 5 6 7

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image