«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մանկապատանեկան հավաքները շարունակվում են

Ս/թ. սեպտեմբերի 16-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) նախաձեռնությամբ կայացավ  մանկապատանեկան հավաք սիրիահայ մանուկների և պատանիների համար։

Օրը նվիրված էր եկեղեցական ու հոգևոր կրթությանը․ երեխաներին  ներկայացվեց տաղավար տոներից Խաչվերացի (Սուրբ Խաչի) խորհուրդն ու նշանակությունը։

Նրանք մասնակից եղան երգ ու պարի դասընթացներին և իրենց հանդիպումն ավարտեցին զվարճալի խաղերով։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակը։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ), մուտքը՝ Աբովյան փողոցից։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

 

 

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image