Երեկույթին իրենց մասնակցությունը բերեցին բազմաթիվ սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներ։
Երիտասարդական երեկույթը կազմակերպվեց Բարկոդ փաբում, որն իր ուրույն աջակցությունը բերեց երեկույթի կյանքի կոչմանը։
Իր մասնակցությունը բերեց նաև հայտնի DJ Greg-ը, ով ինքնատիպ երաժշտությամբ նոր գույներ հաղորդեց երիտասարդական երեկույթին։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում գործող երիտասարդաց խորհուրդն իր շուրջն է համախմբում սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին և կազմակերպում տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ ու դասընթացներ ուղղված սիրիահայ երիտասարդների ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։