Խոսակցական անգլերենի դասընթացները օգնելու են սիրիահայ երիտասարդներին բարելավել իրենց հմտությունները

2018 թվականի ապրիլի 10-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում մեկնարկեց խոսակցական անգլերենի դասընթացը: Սա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ կազմակերպված «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի առաջին դասընթացն է:

Խոսակցական անգլերենի դասընթացն իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ, երկու խմբով` սկսնակ և միջին մակարդակի լեզվին տրապետող սիրիահայ երիտասարդների հետ: Դասընթացն իրականացվում է դասընթավարների հետ, ում մայրենի լեզուն անգլերենն է` լեզվի առավել բարձակարգ ուսուցումն ապահովելու համար: Դասընթացի ծրագիրը կազմված է մասնակիցների կարիքներին համապատասխան, և իրենց երեկոները անցկացնելու  ուսուցողական ու զվարճալի հնարավորություն է:

Անգլերեն լեզվին տիրապետելը դժվարին և ժամանակատար, սակայն միևնույն ժամանակ կարևոր և օգտակար  գործընթաց է: Անգլերենը միջազգային լեզու է, որով խոսում է երկրագնդի բնակչության գրեթե քարորդը: Այն կարևոր պայման է կարիերայի առաջխաղացման համար: Անգլերենը նաև բիզնեսի ոլորտում գերիշխող լեզուն է, որին տիրապետելը մասնակիցներին հնարավորություն կտա հայաստանյան և միջազգային աշխատաշուկայում  ավելի մրցունակ դառնալու:

Դասընթացի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ մասնակիցները հնարավորություն ստացան ընտրելու և առաջարկելու իրենց հետաքրքրող դասընթացները, սեմինարներն ու միջոցառումները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են իրենց նախընտրած դասընթացները, որոնցից քվեարկության հետևանքով ամենաշատ ձայներ հավաքածը խոսակցական անգլերենի դասընթացն էր:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image