Սիրիահայ կանանց հզորացմանն ուղղված ծրագիր

2018 թվականի սեպտեմբեր ամսից «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում մեկնարկում է «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Նորովի բացահայտելով պատերազմի, հալածանքների և բռնությունների հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց ներուժը, զինելով նրանց համապատասխան գիտելիքներով և հմտություններով, մասնակից դարձնելով հասարակական գործունեությանը և տրամադրելով քոչինգ/ուղղորդում հայտնի հասարակական գործիչների կողմից՝ կանանց հզորացման ծրագրի նպատակն է խթանել սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Ծրագրի առաջին փուլում քսանչորս սիրիահայ կանայք մասնակցելու ենք մեկ ամսյա դասընթացների, որոնց շնորհիվ ձեռք են բերելու գիտելիքներ և հմտություններ հետևյալի մասին՝

–  հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը և ՀԿ-ում ներգրավված անձանց իրավունքները ՀՀ-ում, կամավորություն,

– հասարակության մեջ կնոջ դերի կարևորությունը և կանանց իրավունքները ՀՀ-ում,

– սոցիալական խնդրի վերհանում, սոցիալական գործունեության կազմակերպում, տեղահանված անձանց շահերի և իրավունքների առաջմղում,

– առաջնորդություն և թիմային աշխատանք,

– բանակցությունների և կոնֆլիկտների հաղթահարման մշակույթ,

– հանրային խոսք, խնդիրների բարձաձայնում և լոբբինգ,

– մեդիագրագիտություն,

– անձնային բրենդինգ և գործարար վարվելակերպ:

Ծրագրի երկրորդ փուլում դասընթացի մասնակից կանայք շուրջ մեկ ամիս ստանալու են քոչինգ/ուղղորդում ՀՀ-ում հայտնի հասարակական գործիչ կանանց կողմից՝ հնարավորություն ունենալով դասընթացից ստացված գիտելիքները կիրառել գործնականում:

Արդյունքում ծրագրի մասնակից կանայք տիրապետելով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության դաշտին վերաբերող գիտելիքներին, ձեռք բերելով կազմակերպչական ունակություններ և սեփական տեսակետը ներկայացնելու և պաշտպանելու կարողություն՝ անմիջականորեն ներգրավելու են հայաստանյան հասարակական կազմակերպությունների աշխատանքներում:

Դասընթացի ավարտին տրամադրվելու է հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ներքոհիշյալ մասնակցության հայտը: Հարցերի դեպքում ազատ զգացեք ուղարկել նամակ hayasat@aleppo-ngo.org էլ-փոստին կամ զանգահարել 077 105 328 հեռախոսահամարին:

Please select a valid form
aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image