«Հալեպ» ՀԿ. Հյուրասիրություն սիրիահայ ընտանիքների համար Ալիս Ասադուրյանի կողմից

2018  թվականի սեպտեմբերի 8-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԵՊ» ՀԿ) հիսուն խոցելի սիրիահայերի համար կազմակերպվեց հյուրասիրություն՝  ամերիկահայ բարերարուհի Ալիս Ասադուրյանի դրամային աջակցության շնորհիվ:

«Հալեպ»-ՀԿ-ն երախտապարտ է օրիորդ Ասադուրյանին սիրիահայերի նկատմամբ ցուցաբերած առատաձեռնության համար»,-ասաց «Հալեպ» ՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Բայթարյանը: «Հուսով ենք, որ այս հյուրասիրությունը՝ զուգորդված Արևմտյան Հայաստանի երաժշտությամբ, փոքր-ինչ ուրախություն կպարգևի ծանր դրությունում հայտնված այս ընտանիքներին»:

Ավելի վաղ, դեռ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ, օրիորդ Ասադուրյանն իր քրոջ  Թամարի հետ քննարկումների ժամանակ որոշում է կայացնում իր հետ  Հայաստան բերել  հագուստով, կոշիկներով, վերմակներով և այլ անհրաժեշտ իրերով լի ճամպրուկ՝ խոցելի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Երևան ժամանելուց հետո իր հարազատների շնորհիվ նա տեղեկանում է «Հալեպ» ՀԿ-ի մասին և ավելի մանրամասնորեն ծանոթանում կազմակերպության գործունեությանը և առաքելության կազմակերպության կայքէջի միջոցով:

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում բնակվող այս ամերիկահայ աղջկան, ով սերում է Արևմտյան Հայաստանի Սասուն և Այնթապ գավառներից, և ում ծնողները, ծնվել, մեծացել և ամուսնացել են Սիրիայի Հալեպ քաղաքում, անմիջապես գրավում է «Հալեպ» ՀԿ-ի առաքելությունն ու աշխատանքը:

«Անցյալ շաբաթ հագուստով լի ճամպրուկ նվիրաբերելուց հետո «Հալեպ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի հետ քննարկեցի կարճ ժամանակահատվածում ավելին անելու հնարավորությունները:  Արդյունքում որոշեցի հովանավորել Հայաստանում խոցելի սիրիահայ ընտանիքների համար հյուրասիրությունը»,- ասաց օրիորդ Ասադուրյանը «Հալեպ» ՀԿ-ի անձնակազմի հետ ունեցած զրույցի ժամանակ:

Հյուրասիրությանը ներկա էին ավելի քան հիսուն խոցելի սիրիահայեր, որոնցից յուրաքանչյուրն իր սրտում կրում էր պատերազմի տված սարսափելի փորձի բեռը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հյուրասիրության համար»,-օրիորդ Ասադուրյանին դիմեց սիրիահայ տարեց կին: «2014 թ. իմ որդիներից մեկը զոհվեց Հալեպում, մինչդեռ իմ մյուս զավակները գաղթեցին Կանադա և Ամերիկա: Ես չեմ ցանկանում հեռանալ Հայաստանից, քանի որ «Հալեպ» ՀԿ-ի շուրջ համախմբված  սիրիահայ համայնքն այն բոլորն է, ինչ որ ես ունեմ, իսկ այսպիսի նախաձեռնություններն ինձ  ոգևորում են:»:

Հյուրասիրության ժամանակ լսելով, որ ներկա գտնվող անձանց շարքում են վերջերս որբացած երեք անչափահասներ, օրիորդ Ասադուրյանը և նրա մայրը՝ Մարալ Դարաքճեանը, որոշեցին նվիրաբերել գումար, որպեսզի երեք որբերից ավագը կարողանա վերանորոգել իր հեծանիվը, որով տղան աշխատում է որպես առաքիչ և օգնում ընտանիքին:

«Չեմ կարող պատկերացնել այն զգացումը, որը պատում է ամեն ինչը կորցնելու և նոր երկրում կյանքը զրոյից սկսելու դեպքում», ասաց օրիորդ Ասադուրյանը՝ հիշելով Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպից այս հատվածը՝ «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են. յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:

Միջոցառումը սպասարկում էր Ազնիվ Գրիգորյանը, ով պատրաստել էր երկու տեսակ լահմաջո և համեղ անուշեղեն:

 

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image