Ամերիկահայ նվիրատու Սրբուհի Գարագաշյանի ձեռագործ պայուսակները սիրիահայ կանանց համար

2018թ. հոկտեմբերի 26-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Սոց-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում մասնակիցներին տրամադրվեց ամերիկահայ նվիրատու Սրբուհի Գարագաշյանի կողմից պատրաստված պայուսակները:

Յուրաքանչյուրս հասկանում է ձեռագործ աշխատանք կատարելու  բարդությունը և դրա ժամանակատար լինելու խնդիրը, սակայն տիկին Գարագաշյանը ջանք չէր խնայել իր աջակցությունը հայտնելու ծրագրի մասնակից սիրիահայ կանանց: Նա պատրաստել էր տասնյակից ավելի պայուսակներ, որոնք «ՀԱԼԵՊ» ՀԿ միջոցով գտան իրենց տերերին:

Կարևորելով բարի կամքի դրսևորումը և անխոնջ ջանքերը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սրբուհի Գարագաշյանին ծրագրի մասնակից կանանց յուրատիպ նվերներ տրամադրելու համար:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image