Արձագանքելով սիրիահայ ուսանողների կրթաթոշակային կարիքներին

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) և «ՀԱԼԵՊ» հայրենակացական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) ս/թ. նոյեմբերի 22-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեցին սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած ուսանողներին:

Ծրագիրն արձագանքում է սիրիահայ ուսանողների կրթական և մասնագիտական կարիքներին՝ տրամադրելով կրթավճարների փոխհատուցում: Ուսանողներն ընտրվում են հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով. գնահատվում է նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը:

Կրթաթոշակների հանձնման առիթով ՀԿՍ հիմնադրամի գրասենյակում էին հյուրընկալվել կրթաթոշակառուներն ու ծրագրում ակտիվորեն ներգրավված երիտասարդները, ովքեր նախևառաջ ճանաչողական շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ռուբեն Սևակի արվեստի թանգարանում նրանց ողջունեց տնօրեն Հայր Սևակ Սարիբեկյանը, ով ներկայացրեց Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին և այլ մտավորականներին նվիրված պատկերասրահը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 արվեստի գործեր, ինչպես նաև Ռուբեն Սևակին պատկանող իրերն ու նկարները: Երիտասարդները նաև այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, որն ամփոփում է ժամանակի ընթացքում աշխարհասփյուռ հայ համայնքներից ստացված ցուցանմուշները, որոնք վկայում են հայ վարպետների բարձր ձիրքի և գեղեցկության ընկալման մասին:

Որպես այցի շարունակություն՝ երիտասարդներին ողջունեցին ՀԿՍ գրասենյակի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ պարոն Լևոն Անտոնյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի Ֆինանսական պատասխանատու տիկին Լենա Բաղդասարյանը:

2018թ. աշնանը հայտարարված կրթաթոշակների մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել են 57 դիմումներ, որոնք դիտարկվել են անկախ Ընտրող Հանձնաժողովի կողմից, որի կազմում էին ՀԿՍ հիմնադրամի, «Հալեպ» ՀԿ-ի և սիրիահայ ուսանողների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մանրամասնորեն` հաշվի առնելով դիմորդի առաջադիմությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալ-տնտեսական կարիքը: Արդյունքում ընտրվել են 14 ուսումնական հաստատություններ ներկայացնող 34 կրթաթոշակառուներ:

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image