«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մասնակցությունը տեղահանված երեխաների հետ աշխատանքին վերաբերող դասընթացին

2018թ. նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կայացավ «Տեղահանված երեխաների հետ աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները դեպքի վարման համատեքստում» դասընթացը: Դասընթացն իրականացվում էր Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ: Ներկա էին տարբեր կառույցներից աշխատակիցներ, ում աշխատանքն առնչվում է տեղահանված երեխաների հետ, այդ թվում՝  «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ), որի աշխատանքների առանցքում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումն է։

Դասընթացի օրակարգի թեմաներն էին երեխաների պաշտպանության և երեխաների բարեկեցության հայեցակարգային մոտեցումները, երեխաների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, դեպքի վարման առանձնահատկությունները տեղահանված երեխաների հետ աշխատանքում, արտակարգ իրավիճակում սթրեսի կառավարումը, երեխաների պաշտպանության դեպքերի ուղղորդման ընթացակարգը, առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների համար երեխայի լավագույն շահի սահմանման գործընթացը և առնչվող այլ կարևոր հարցեր:
Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին համապարփակ գիտելիքներ տեղահանված երեխաների հետ աշխատանքի մասին, ավելի ամրապնդեցին տեսական գիտելիքները, ծավալեցին հետաքրքրիր քննարկումներ և կիսվեցին իրենց փորձով:

Հիշեցնենք՝ իր գործունեության շրջանակում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել տեղահանված սիրիահայ երեխաների խնդիրները։ Կազմակերպության ջանքերով չորս տարի շարունակ մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող սիրիահայ երեխաները «Արևիկ-Հայաստան» կենտրոնում ստացել են անհրաժեշտ ներառական կրթություն, խնամք, մտավոր և ֆիզիկական թերապիաբուժում, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։

«ՀԱԼԵՊ»  ՀԿ-ի նախաձեռնությամբ ամեն շաբաթ օրը կազմակերպվել է նաև մանկապատանեկան հավաքներ սիրիահայ երեխաների և պատանիների համար։ Հավաքների նպատակն է եղել ոչ ֆորմալ կրթության տրամադրման միջոցով կազմակերպել պատերազմի միջով անցած երեխաների ազատ ժամանակը և նպաստել նրանց անձնային զարգացմանը։ Ինչպես նաև «Սոցիալ-հոգեբանական աջակցություն» սիրիահայերին ծրագրի շրջանակում հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել երեխաներին՝ օգնելով նրանց ինտեգրմանը հայաստանյան կյանքում։

 

 

aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image