Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը և ինչպե՞ս է այն ազդում մեր կյանքի վրա
2019թ. փետրվարի 15-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումներից մեկը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:
Հանդիպման հյուրը հոգեբան Աշխեն Մկոյան էր, ով հանդիսանում է «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավարը։
Հանդիպմանը հյուրը խոսեց էմոցիոնալ ինտելեկտի (EI) մասին՝ ինչպես կյանքում օգտագործել էմոցիաները որպես ռեսուրս և ինչ դեր ունեն դրանք մեր կյանքում։
Էմոցիոնալ ինտելեկտը հենց սեփական հույզերը և զգացմունքները հասկանալու, կառավարելու և արդյունավետ արտահայտելու ընդունակությունն է:
Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։