Autodesk Revit-ի դասընթացներ սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և դիզայներների համար

2019 թ.  փետրվարի 28-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ), Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ,  մեկնարկեց ճարտարապետական Autodesk Revit-ի եռամսյա դասընթացը՝ ուղղված Հայաստանում սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և ինտերիերի դիզայներների համար աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը:

Տասներկու սիրիահայ երիտասարդ մասնակցում է դասընթացին, որը նախատեսված է համալրել ճարտարապետության և դիզայնի ոլորտում կրթություն ստացող սիրիահայ ուսանողների համալսարանական գիտելիքները, ինչպես նաև զարգացնել նրանց գործնական հմտությունները՝ աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման համար:  Դասընթացի մասնակիցների ընտրությունը կատարվել է՝ հիմնվելով նրանց ուսումնական առաջադիմության, ֆինանսական վիճակի և իրենց մասնագիտական նվիրվածության վրա:

«Դասընթացը հնարավորություն է տալիս զարգացնել մեր մասնագիտական և գործնական հմտությունները, որոնք մեզ առավել մրցակից են դարձնելու Հայաստանում՝ որպես ճարտարապետներ և դիզայներներ աշխատանք փնտրելիս»,- նշում է Autodesk Revit դասընթացի մասնակիցներից Ցոլինե Կարուճը: «Դասընթացի շնորհիվ նաև բարելավվելու են մեր ինքնակենսագրականները և պորտֆոլիոները, որոնք կարևոր դերակատարում ունեն Հայաստանում աշխատանքի դիմելիս»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները, որոնք մեկնարկել են 2018 թ. մարտին: Ծրագիրը ֆինանսավորում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը, և իրականացնում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

2018 թ. մարտից ի վեր ավելի քան 180 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդ ընդգրկվել է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարողությունների զարգացման դասընթացներում, ֆինանսական աջակցության/կրթավճարների հատկացման ծրագրում և հոգևոր ու հոգեբանական աջակցություն տրամադրող միջոցառումներում:


aleppongo
[addtoany buttons="facebook,twitter,email"]

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image