Ֆինանսական օգնություն սիրիահայ փախստականներին և խոցելի վիճակում գտնվող տեղացիներին

2019թ․ հունիսին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից տրամադրվեց ֆինանսական օգնություն սիրիահայ և սոցիալապես խոցելի վիճակում գտնվող տեղացի 24 ընտանիքներին։

Ֆինանսական օգնությունը ստացվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տնակում կազմակերպված բարեգործական վաճառքից՝ իրականացված «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից 2019թ․ մարտ և ապրիլ ամիսներին։

Այդ ամիսների ընթացքում «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից վաճառվել են Մեծ Պահքի հայկական ավանդական և մերձավորարևելյան ուտեստներ՝ ստացված շահույթը Սուրբ ծնունդին սիրիահայ և տեղացի խոցելի ընտանիքներին բաժանելու համար։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը սոցիալական ձեռնարկություն է՝ հիմնադրված «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ստեղծելու աշխատանքի հնարավորություններ Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականների համար։ Ձեռնարկությունը ֆինանսավորվում և աջակցություն է ստանում ամբողջ աշխարհի մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից, ներառյալ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Կարիտաս Ավստրիան, Եվրոպական միությունը, «ԳԻԶ» Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Հյուսթոն-Տեխաս նահանգի Սբ. Գեւորգ Առաքելական եկեղեցին, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, պարոն Վրեժ Քոլանճյանը, դոկտոր և տիկին Օստերբաուեր-Տանիելյանները և այլք։

Similar Posts

«Հալէպ» ՀԲՀԿ-ի 8-րդ տարեդարձը

Այցելութիւններ «Հալէպ» ՀԲՀԿ-ի կեդրոն

Երկուշաբթի, 17 Հոկտեմբեր 2021-ին, Սուրիոյ Հալէպ քաղաքի արդիւնաբերակա

Գերաշնորհ Տ․ Վիգէն Արքեպս․ Այգազեանի այցելութիւնը և «Հալէպ» ՀԲՀԿ-ի նոր կեդրոնի օրհնութեան արարողութիւնը

Համաշխարհային եկեղեցիներու ազգային խորհուրդի նախագահ եւ «Հալէպ»

Bottom Image